Շահերի ձգողականության ուժը
Ներկայացնում ենք Առավոտ թերթի խմբագրականից մի հատված. «Ասվում Է, որ վերջին ՏԻՄ ընտրություններում լավ արդյունքներ ցույց տված կուսակցությունները ունեին որոշակի ստվերային պայմանավորվածություններ։ Ենթադրենք, դա այդպես Է։ Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ Քլինթոնի և Թրամփի, ինչպես նաև ԱՄՆ հանրապետականների և դեմոկրատների միջև (սպասվում են նաև կոնգրեսականների ընտրություններ) նույնպես կան նման պայմանավորվածություններ։ Դրանք մշտապես արտացոլում են ուժերի իրական դասավորությունը՝ տվյալ պահին։ Գյումրիում ու Վանաձորում ուժերի դասավորությունն այնպիսին Էր, որ կուսակցությունները ստիպված Էին պայմանավորվել։ Ինչն Է ավելի լավ՝ երբ մեկ կուսակցությո՛ւնն Է ամեն ինչ որոշում, թե՝ երբ 3 կամ 4 կուսակցություններ՛ անկախ նրանից, թե որքանով են դրանք «անկեղծ ընդդիմադիրներ», մտնում են երկխոսության մեջ։ Կպայմանավորվե՞ն 3 կուսակցությունները Վանաձորում՝ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին պաշտպանելու մասին՝ շատ լավ։ Չեն պայմանավորվի, միևնույն Է՝ հետդարձի կետն արդեն անցած Է. ՀՀԿ-ական քաղաքապետն այլևս չի կարողանա միանձնյա որոշումներ ընդունել։ Շահերի հարաբերակցությունն Է այդպիսին։ Շահերի մեջ ոչ լավ կամ վատ բան չկա։ Գրավիտացիայի նման մի բան Է»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
