Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում.վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ուլնեցի և Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում բախվել են Isuzu, Volkswagen և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի 1 ուղևոր տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի 2 ուղևոր, ովքեր եղել են երեխաներ Զեյթունի մանկական պոլիկլինիկա: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչները, դասակի հրամանատարի տեղակալ Եղիշե Գևորգյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և արագ արձագանքման խումբը: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում ին, որ վթարի մեղավորը եղել է Isuzu-ի վարորդը, ով վթարը տեղի ունենալուն պես դեպքի վայրից ճողոպրել է: Նրա մեքենայի դիմապակու վրայից բացակայում էր տեխնիկական զնության կտրոնը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
