Հայաստանն աշխարհի 170 երկրներից 135-րդ տեղում է

Հրապարակը գրում է. Ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, տարբեր երկրների ակադեմիաների անդամ Աբել Աղանբեկյանն ապրում և աշխատում է ՌԴ-ում, բայց պարբերաբար այցելում է Հայաստան՝ իր ժամանակի զգալի մասը տրամադրելով մեր տնտեսության ուսումնասիրությանը։ Իր վերլուծությունների արդյունքները նա տրամադրում է մեր կառավարիչներին։ 2009 թվականին, վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, նա տնտեսության առողջացմանը միտված առաջարկների մեծ փաթեթ էր ներկայացրել վարչապետին, իսկ այս անգամ Հայաստան է եկել 120 էջանոց ծավալուն աշխատանքով, որը կոչվում է «Հայաստանի ներդրումային քաղաքականությունը հեռանկարում»։ Այս աշխատանքը նա երեկ ներկայացրեց «Լաթար» հյուրանոցում հավաքված տնտեսական ֆորումի ժամանակ։ Հանդիպման տեղն ընտրել էր հենց Աղանբեկյանը, քանի որ նա միշտ այս հյուրանոցում է կանգ առնում, որտեղից պարզ երևում է Արարատը։ «Լաթարի» տերը՝ գործարար Ռադիկ Վանունցը, ֆինանսիստներ, տնտեսագետներ, Աղանբեկյանի համախոհներն ու կոլեգաներն էին եկել նրան լսելու։ Այստեղ էին մասնագետներ Ամերիկյան համալսարանից, ԵԱՀԿ գրասենյակից, ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Լևոն Բարխուդարյանը, որը ՀՀ տնտեսական զարգացման իր մոնիտորինգի վերաբերյալ անգլերեն զեկույց կարդաց։ Բոլորը վերլուծում էին հայաստանյան իրավիճակը և տնտեսական ծանր վիճակից դուրս գալու իրենց բաղադրատոմսերն էին առաջարկում։ Ակադեմիկոս Աղանբեկյանի բաղադրատոմսը Հայաստանի վերաբերյալ մեր տնտեսության «սև անցքերը» վերացնելն է, «դրանք ուժեղ կողմերի վերածելը» և ներդրումներ ներգրավելը։ Իսկ այդ «սև անցքերը», ըստ Աղանբեկյանի. հետևյալն են. Հայաստանը թույլ զարգացած երկիր է. «ՀՆԱ-ն մեկ շնչի համար կազմում է տարեկան 4 հազար դոլար, այն դեպքում, երբ զարգացած երկրներում այդ թիվն սկսվում է 25 հազար դոլարից, Ռուսաստանում 16 հազար է։ Հայաստանն աշխարհի 170 երկրներից 135-րդ տեղում է. սա զարգացման շատ ցածր մակարդակ է»։ Ահա թե ինչու է Աղանբեկյանը կարծում, որ տնտեսական զարգացման թիրախներն ընտրելիս պետք է շեշտը դնել ինովացիոն ոլորտների վրա, որոնք արագ զարգացում կապահովեն, այսինքն՝ մեր ՀՆԱ-ն պետք է լինի տարեկան 7-8 տոկոս և ոչ պակաս։ Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ ներմուծումը 3 անգամ գերազանցում է արտահանումը։ «Պետք է ընտրել այն ներդրումային ծրագրերը, որոնք կավելացնեն արտահանումը»,- ասում է Աղանբեկյանը։ Պետք է վերականգնել արդյունաբերությունը, քլորոպրենային կաուչուկի արտադրությունը, զարգացնել քիմիան, զարկ տալ պղնձի և մոլիբդենի արտադրությանը, բայց ոչ թե կոնցենտրատ արտահանել, այլ ստեղծել արդյունաբերական շղթա՝ մշակման գործարաններից բաղկացած։ Բարձրացնել բնակչության զբաղվածության մակարդակը։ Անգամ գործազրկության պաշտոնական թիվը՝ 17 տոկոս, չափազանց մեծ է։ Պետք է ապահովել Հայաստանի քաղաքացիների մի մասի վերադարձը Հայաստան։ Պետք է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը։ Հայաստանի մեծ հարստությունն էներգետիկ ոլորտն է, որը կարող է ահռելի եկամուտներ ապահովել, ինչպեսև հայկական քարերը և շինանյութը։ Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am