Շատ բան եմ սովորել նրանից. Լևոն Տեր-Պետրոսյան
ՉԻ-ն գրում է. Արժեքավոր գրականություն, գիտական աշխատանքներ և ուսումնասիրություններ, հասկանալի պատճառով, հայկական իրականության մեջ քիչ են ծնվում։ Եվ այդ քչերի ծնունդն էլ, եթե որակյալ է, կարևոր իրադարձություն է դառնում այն մարդկանց կյանքում, որոնք գիտեն գրի ու գիտության արժեքը։ «Չեմ կարող նաև գոհունակութիւնս թաքցնել ինձ ընձեռուած բարեբախտութեան առթիւ, որ հանգամանքների բերմամբ թեկուզ կողմնակի մասնակցութիւն եմ ունեցել իմ յարգարժան ուսուցիչներից մեկի՝ Պօղոս Խաչատրեանի այս հրաշալի աշխատութեան մտայղացման և հրատարակութեան գործին։ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտում և Մաշտոցեան Մատենադարանի ընթերցասրահներում Խաչատրեանի հետ կողք կողքի աշխատելու երկար տարիների ընթացքում յաճախ եմ օգտուել նրա խորհուրդներից ու շատ բան սովորել նրանից։ Չեմ հանդիպել որևէ այլ բանասէր-գրականագէտի, ով նրա չափ հաւասարապէս քաջածանօթ լինէր թե հին, թե նոր և թե ժամանակակից հայ գրականութեանը։ Հայոց տասնվեցդարեայ գրաւոր մշակոյթի պատմութեան մէջ չկար մի որևէ հեղինակ կամ քիչ թէ շատ նշանակալի մի ստեղծագործութիւն, որի մասին նա չունենար իր սեփական մասնագիտական կարծիքը». մտքերի, եթե կուզեք մասնագիտական կարծիքի հեղինակը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
