Ամբողջ ջանքերը մարդկանց փրկելուն պիտի ուղղվեն. Օքսֆորդի համալսարանի հայազգի դասախոսը՝ հալեպահայերի մասին

Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, սոցիոլոգ Հրաչ Չիլինգիրյանը, «Արեւելքի» խնդրանքով անդրադառնալով հալեպահայ գաղութի շուրջ ստեղծված ճգնաժամային վիճակին, նշեց, որ «Մայր գաղութ» համարված Հալեպը պահելու հայության ճիգերն այսօր այլևս անիմաստ են, և բոլոր ջանքերը պետք է ուղղվեն այնտեղ ապրող հայերի փրկությանը: Ըստ Հրաչ Չիլինգիրյանի, այսօր մեծ խնդիր կա, կապված Հայաստան հասնող սիրիահայերի հետ. «Եթե մարդիկ հասնեն Հայաստան, ո՞վ պիտի նրանց դիմավորի, ո՞ւր պիտի գնան... Հալեպում մնացածների մեծ մասի  հիմնական մտահոգությունն այս է: Նույնն է նաև Լիբանանի հայաբնակ շրջաններ տեղափոխվել ցանկացողների դեպքում:  Նախընտրելի է, որ այդ մարդիկ իմանան՝  երբ Բեյրութ կամ Երևան հասնեն,  ապա մի կուսակցություն  կամ մի միություն սպասում է իրենց, բնակավայր է ապահովում գոնե մի ամսվա համար: Շատ մտածել պետք չէ՝ լուծումներ գտնելու համար: Օրինակ, կարելի է դպրոցի սրահ տալ կամ Բեյրութի դեպքում կաթողիկոսարանի բակում ժամանակավոր մի բան մտածել, որ գոնե մարդիկ սկզբից ապահով զգան»,-ասաց Հրաչ Չիլինկիրյանը, ավելացնելով, որ վերջին երկու տարվա ընթացքում պարզվեց, որ մեր կազմակերպություններն ու կուսակցությունները դեռևս պատրաստ չեն միասին աշխատելու: «Ամեն մեկն իր սահմաններ է ճշտել, մյուսի նախաձեռնությանն է սպասում, որ գործի: Ոչ մեկը մյուսին զիջելու տրամադրություն չունի: Իմ կարծիքով,  սփյուռքի անկարողությունը կարևոր բացահայտում էր, սփյուռքի կառույցներն ավելի շատ խոսքի կառույցներ են, քան թե՝ կարողության,»-նշեց մեր զրուցակից սփյուռքահայ մտավորականը: Նա նաև օրինակ բերեց, թե ինչպես են այլ երկրներ ընդունում սիրիացի փախստականներին, նրանց սկզբնական շրջանում ապահովության հենարաններ տրամադրելով, որից հետո մարդն արդեն ոտքի է կանգնում:  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am