Արմեն Բաղդասարյան. Բանակի խնդիրների թիվ մեկ պատասխանատուն Մովսես Հակոբյանն էր, որին ավելի բարձր պաշտոն տվեցին (տեսանյութ)

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը անդրադառնում է կառավարության կազմում և զինված ուժերում տեղի ունեցող կադրային փոփոխություններին, ապրիլյան քառօրյա պատերազմից քաղած դասերին, ՏԻՄ ընտրություններին և ոչ միայն: Ձևավորվեց նոր կառավարություն: Հիմա էլ փոփոխություններ են տեղի ունենում մարզերում, մասնավորապես Սյունիքի մարզում, որտեղ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնանկ արվեց և նոր մարզպետ նշանակվեց: Այս փոփոխությունները միտում ունե՞ն հասարակական տրամադրությունները դեպի իշխանությունները բարելավելու, թե՞ ընդամենը նախընտրական ակցիաների շրջանակում են տեղավորվում: Սա փիառ ակցիա է, որի նպատակն է նախընտրական շրջանում հասարակության մեջ դրական սպասումներ առաջացնել, ցույց տալ, թե իբր լավ բաներ ենք անում: Այլ բան չկա, այսինքն արմատական փոփոխություններ չկան: Տեսեք, Սյունիքի մարզպետը փոխվեց: Տարիներ շարունակ մամուլում հրապարակայնորեն խոսվում էր նրա բազմաթիվ հանցագործությունների մասին, որոնք հերքվում կամ չէին հերքվում: Հիմա հարց է առաջանում. նրան մարզպետի պաշտոնից ազատել են, որովհետև նա վա՞տ էր աշխատում, թե որովհետև հանցագործ էր: Եթե նա մարզը վատ էր ղեկավարում, դրա համար են հանել, ապա նա մարզը վատ չէր ղեկավարում: Ղեկավարում էր՝ ըստ այս իշխանությունների ճաշակի. ապահովում էր ընտրություններին նորմալ արդյունքներ, հարկերը հավաքում էր, ինչպես բոլոր մարզերում՝ ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ: Իսկ եթե նրան հանել են որպես հանցագործի, ապա պիտի նաև դատեն: Եթե այդ ամենը տեղի չի ունենում, նրան կանչում են, ուղղակի շնորհակալություն են հայտնում աշխատանքի համար և փոխում, դա նշանակում է, որ ընդամենը փիառ ակցիա է: Ընտրություններից առաջ էլի այդպիսի ակցիաներ կանեն, որպեսզի ապրիլի 2-ի ընտրություններում հնարավորինս շատ ձայն ստանան: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինված ուժերում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնց մասին չէր բարձրաձայնվել: Իշխանությունների համար ապրիլը սթափվելու առի՞թ դարձավ, որ որոշեցին գնալ փոփոխությունների նաև զինված ուժերի համակարգում: Ինչ որ եզրակացություններ պետք է արվեին: Բայց տեսեք, թե ինչ է տեղի ունենում: Ապրիլյան պատերազմը եղավ, դրան հաջորդած օրերին խոսվում էր այն մասին, որ սա արտաքին քաղաքական բացթողում էր, որովհետև Ռուսաստանի տված զենքով հարձակվեցին մեզ վրա, մենք արտաքին քաղաքական աջակցություն չստացանք, Ռուսաստանը նույնիսկ ձևի համար մեղադրանքներ չհնչեցրեց։ Սա արտաքին քաղաքական բացթողում էր, բայց շնորհիվ մեր բանակի հերոսության մենք կարողացանք այդ խնդիրը լուծել։ Տրամաբանորեն դրանից հետո պաշտպանության նախարարը պետք մնար իր տեղում, արտգործնախարարը պետք է հրաժարական տար։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Հիմա բանակում ակնկալվող փոփոխությունների մասին: Նոր նախարարը առանցքային մի միտք ասաց՝ բանակաշինությունից անցնում ենք ազգ-բանակ համակարգի կառուցմանը: Դա նշանակում է, որ եթե մինչև հիմա բանակն էր ծառայում պետությանը, հիմա պետությունը պետք է ծառայի բանակին: Պետության թիվ մեկ խնդիրը պետք է լինի բանակ պահելը: Այսինքն մենք արդեն ոչ թե շարքային քաղաքացիներ ենք, այլ առաջին հերթին պոտենցիալ զինվորներ, նոր հետո միայն քաղաքացիներ, հարկատուներ և այլն: Շատ կարևոր բան ասվեց, որը կարծում եմ անլուծելի է, հնարավոր չէ: Դրանք գեղեցիկ խոսքեր են: Միայն Իսրայելում է այդպես: Վարչապետի դրական փոփոխությունների մասին եք ասում: Վարչապետը բաժնետեր է մի ընկերության, որին Հայաստանի բոլոր բնակիչները հարկ են տալիս: Ամեն ամիս մեկ դոլար ենք վճարում գազի տնային սպասարկման համար: Այդ մարդուն ամեն ամիս մեկ դոլար ենք տալիս: Հայտնի չէ՝ ինչի համար: Եվ ես պետք է հավատա՞մ, որ այդ մարդը գալու է կոռուպցիայի դեմ պայքարի: Ես չեմ հավատում դրան: Կես տարի է անցել անցել ապրիլյան պատերազմից: Փոփոխությունները հիմա են տեղի ունենում: Մի փոքր ուշացած չէ՞ր խնդիրների գիտակցումը: Ես չեմ կարծում, որ խնդիրները հասկացել են: Բանակում կային խնդիրներ, իսկ դրանց թիվ մեկ պատասխանատուն Մովսես Հակոբյանն էր, որին ավելի բարձր պաշտոն, ավելի առանցքային պաշտոն տվեցին, այսինքն՝ սխալ եզրակացություններ են արել: Հիմա բանակում պե՞տք էր պաշտպանության նախարարին փոխել։ Սերժ Սարգսյանը ուղիղ կառավարում է մտցնում բանակի վրա, այսինքն՝ այնտեղ տանում է բանակին օտար մարդուն, որը զինվորի համազգեստ չի հագել, որպեսզի նա հանակարծ իր հենարանը չստեղծի բանակում, նա երբեք բանակում յուրային չի դառնալու, և նախագահը վախենալու բան չի ունենալու, որ բանակը հանկարծ կարող է իր վերահսկողությունից դուրս գալ: Արտաքին գործերի նախարարի հետ կապված հասարակական դժգոհությունները ևս մեծ էին: Սերժ Սարգսյանը սակայն չփոխարինեց նրան: Սա կադրերի պակասի՞ արդյունք էր, թե Նալբանդյանը ընդունելի թեկնածու էր այլ պետությունների համար: Նալբանդյան արտգործնախարար ունենալ նշանակում է արտգործնախարար չունենալ, որովհետև նա արտգործնախարարի ֆունկցիաներ չի իրականացնում: Նա ավելի շուտ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Հայաստանում: Շանս կար ունենալ արտգործնախարար, այդ շանսից Սերժ Սարգսյանը չօգտվեց: Հարմար գտավ, որ ավելի լավ է մենք արտգործնախարար չունենանք: Իշխանությունների նկատմամբ հասարակական տրամադրությունները արտացոլվում են բոլոր գործընթացներում: Դրա մասին է վկայում նաև վերջին ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության թիվը: ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի և ընտրողների շահերը չէին համընկնում: Քաղաքական ուժերը նպատակ էին դրել իրենց առջև երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնել, բայց ՏԻՄ ընտրությունների միջոցով դա հնարավոր չէ: Համապետական ընտրությունների ժամանակ իրավիճակը բոլորովին այլ է, որովհետև այն ժամանակ շանս կա երկրում քաղաքական իշխանափոխություն անելու և ընտրողները դա հասկանում են: Իսկ եթե մարդը հասկանում է, որ շանս կա որևէ բան փոխելու, ընտրակաշառք չի վերցնի: Պետք է կարողանալ մինչ խորհրդարանական ընտրությունները ընտրողներին բացատրել այդ տարբերությունը: Նյութի աղբյուրը՝ newsline.am 

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am