ԱՄՆ-ն և Ռուսաստանը կպատերազմեն
Մեծ է հավանականությունը, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ տեղի կունենա կամ ռազմական բախում: Այս մասին հայտարարել է ամերիկյան հետեւակային զորքերի շտաբի պետ, գեներալ Մարկ Միլին Պենտագոնում տեղի ունեցած սեմինարի ընթացքում: Այս մասին հայտնում է «The Independent» պարբերականը: Վերջինս նշել է, որ պատերազմը կամ ռազմական բախումը գործնականում անխուսափելի է կամ երաշխավորված, իսկ նույն շտաբի պետի տեղակալ Ջոզեֆ Անդերսոնն էլ հայտարարել է, որ փաստացի Միացյալ Նահանգները բախվում են իր հանդեպ ագրեսիվ տրամադրված պետության հարձակողական կեցվածքին: Վերջինս էլ չի բացառել, որ բախում հնարավոր է նաեւ Չինաստանի հետ: «Ռուսաստանի եւ Չինաստանի տեխնիկական նվաճումները ստիպեցին ԱՄՆ-ին պատրաստվել բախման ու բռնությունների, որպիսին ամերիկյան զինուժը չէր տեսել սկսած Կորեական պատերազմի տարիներից»,- նշում է ռազմական փորձագետ Վիլյամ Հիքսը:
