Սինայում A321 ինքնաթիռի կործանման մեղավորների թվում է EgyptAir-ի մեխանիկը
Սինայի թերակղզում A321 ինքնաթիռի կործանման մեջ կասկածվում է EgyptAir ավիաընկերության մեխանիկը, ում եղբայրն անդամակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին անանունության սկզբունքով Ռոյթերզին հայտնել է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը: Մեխանիկի հետ երկու ոստիկան և բեռնակիր են ձերբակալվել, որոնք աշխատել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում: Նրանք օգնել են ռումբը մտցնել ինքնաթիռ:
