Ռուսաստանում գրիպի վիրուսից 126 մարդ է մահացել
Ռուսաստանում գրիպի վիրուսից գրանցված մահերի թիվը հասել է 126-ի: Այդ մասին հունվարի 29-ին լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության հանրային առողջության եւ հաղորդակցումների դեպարտամենտի տնօրեն Օլեգ Սալագայը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Ներկայում հաստատված է գրիպի վիրուսից 126 մարդու մահը»,- ասել է նա:
