Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Meydan.Tv–ի երկու ադրբեջանցի լրագրողների՝ Այնուր Էլգյունեշի եւ Սեւինջ Օսմանքըզըի հասցեին հնչող սպառնալիքների կապակցությամբ։ «Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հալածել անկախ լրատվամիջոցներին, լրագրողների վրա հարձակումները չեն հետաքննվում, ոչ ոքի պատասխանատվության չեն կանչում, ինչն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում»,– ասել է կազմակերպության փոխնախագահ Ռոբերտ Հերմանը։
Այնուր Էլգյունեշի եւ Սեւինջ Օսմանքըզըի հասցեին հնչող սպառնալիքները պետք է բացահայտ դատապարտվեն, իսկ դրա պատասխանատուները՝ պատժվեն, ասված է փաստաթղթի մեջ։
Լրագրողներին ճնշելու պատճառը Meydan TV–ի հետ համագործակցությունն է, որը իշխանությունների հալածանքների պատճառով ստիպված էր 2014–ին փակել Բաքվում իր գրասենյակը։ Դրանից հետո իշխանությունները քրեական գործ էին սկսել եւ ինտերնետ հեռուստաընկերության հետ համագործակցող լրագրողներին արգելել լքել պետության տարածքը, ասված է փաստաթղթում:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից