Հայաստանը հետաքրքրվածություն է ցուցաբերել. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հրապարակել է իր ամենամյա՝ 2015 թվականի զեկույցը, որում կան հիշատակումներ նաև Հայաստանի մասին: Ինչպես նշվում է՝ Հայաստանն աշխատում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ՝ սեփական փորձառությամբ կիսվելու և համատեղ մասնագիտական վերապատրաստման նախաձեռնություններ իրականացնելու միջոցով: Հիշատակվում է, թե ինչպես նախորդ տարի Ուժեղացված պաշտպանության կրթական ծրագրի շրջանակում սերբ սպաները հայ գործընկերներին խորհուրդներ են տվել հայ սպաների ռազմական և ակադեմիական կրթությունը միավորելու շուրջ: Ինչրպես նաև՝ Հայաստանը հետաքրքրվածություն է ցուցաբերել ՄԱԿ-ի Համատեղ անվտանգության ծրագրի կիրառման վերաբերյալ:
