Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձով դիմել է Վրաստանի ոստիկանության ու զինված ուժերին:
«Ցանկանում եմ դիմել պետական ապարատի յուրաքանչյուր աշխատակցի, որ նրանց ոչինչ չի սպառնում: Ես շատ հպարտ եմ մեր պետական ինստիտուտներով:
Եթե Վրաստանը դիմացել է վերջին 20 տարվա հոսանքին, ապա դա ձեր արժանիքն է: Ցանկանում եմ նաև դիմել Վրաստանի ոստիկաններին ու զինված ուժերին:
Ես շատ եմ հպարտանում ձեզանից յուրաքանչյուրով, և դուք պետք է շարունակեք ծառայել վրացական պետությանը, գտնվեք վրաց ժողովրդի կողքին»,- ասել է նա ուղերձում:
Սաակաշվիլին դիմել է նաև ներկայիս իշխանություններին՝ կոչ անելով չվախենալ ոչնչից. «Պետք է ներկայիս կառավարությանն ու վաղվա քաղաքական ընդդիմությանը հայտնեմ, որ դուք նույնպես ոչ մի բանից մի վախեցեք: Մեր առաջադրանքն անցյալին նայելը չէ, ինչ-որ բանի հետևից ընկնելը:
Ձեզ մեր պատասխանը կլինի արագ զարգացումն ու վերածնունդը»:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից