Դա՞ եք ուզում: Ստացե´ք. Ալլա Պուգաչովայի ելույթը Պետդումայում աժիոտաժ է առաջացրել. տեսանյութ
ՌԴ Պետդումայում կլոր սեղան է հրավիրվել, որտեղ քննարկվել է ռուսական շոու-բիզնեսի կարգավորմանը վերաբերող սկանդալային օրինագիծը, հայտնում է Elle-ը: Օրինագծի քննարկմանը ներկա են եղել Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, Ալեքսանդր Գրադսկին, Գրիգորի Լեպսը, Անդրեյ Մակարևիչը, Վլաչեսլավ Բուտուսովը ու այլք: Ռուս արտիստները վրդովվել են համերգների կազմակերպման նոր կանոններից ու պահանջել վերանայել օրինագիծը: «Վճարե՞լ: Ո՞ւմ, ինչո՞ւ, ո՞ւմ պահելու համար, գրասենյակների՞, ձրիակերների՞, որոնք պետք է այնտեղ նստեն: Դա հանգեցնում է մեռած հոգիների, կաշառակերության … Դա՞ եք ուզում: Ստացե´ք»,- հայտարարել է Պուգաչովան: Տեսանյութը` այստեղ
