Բենզինն էժանացել է ջրից
ԱՄԷ-ում նավթի գնանկմանը զուգահեռ՝ արդեն 6-րդ ամիսն անընդմեջ բենզինը շարունակում է էժանանալ: Այս մասին հայտնում է TASS-ը: Այսպիսով վառելիքն Էմիրություններում ավելի էժան արժե, քան խմելու ջուրը: ԱՄԷ էներգետիկայի նախարարությունում հայտարարել են, որ Special կատեգորիայի բազային վառելիքի 1 լիտրն արժե մոտ 40 ցենտ. կես տարի առաջ այն արժեր 50 ցենտ: Այսպես, գազավորված ըմպելիքի 1 լիտրը 2 անգամ թանկ արժե, քան բենզինը, իսկ 1 լ հանքային խմելու ջուրը 5-8 անգամ ավելի թանկ արժե:
