Ո՞ւմ պատժել, ինչի՞ համար
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին հաջողված մարզպետ էր և իր գործունեությունը բավականին հաջող է կատարել։ Հայաստանում անփոխարինելի որևէ մեկը չկա։ Ցանկացած նոր կառավարություն նոր մոտեցումներ ունի։ Կառավարության ղեկավարն այդպես նպատակահարմար գտավ՝ համաձայնեցնելով այդ որոշումը նախագահի հետ», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Արդյոք չի՞ տեսնում անհրաժեշտություն բացի պաշտոնանկությունից նաև Սուրիկ Խաչատրյանին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցին, Բաղդասարյանն ասաց․ «Ո՞ւմ պատժել, ինչի՞ համար։ Եթե մարդ փոխվում է, որեմն պետք է պատժե՞նք։ Դուք կարող եք քննադատել մարդուն, ասել որտեղ է ձախողվել»։ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության անդամ է և իր գործունեությունը կծավալի թիմում,ասաց նա:
