Վլադիմիր Կարապետյան. Թե ինչու ԱԳ նախարարը շարունակեց պաշտոնավարել այսքանից հետո՝ բազմաթիվ հարցականներ է առաջացնում

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, դիվանագիտական ձախողումների մեջ մեղադրվող արտգործնախարարը, որը մինչ այդ պաշտոնին նշանակվելը մի շարք երկրներում եղել է ՀՀ դեսպանը, շարունակում է պաշտոնավարել: «Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարցերի պատասխանատու, 2008թ. Համաժողովրդական շարժմանը միանալու հետեւանքով աշխատանքից հեռացված ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Ակնհայտ է, որ իր կառավարման օրոք մենք ունեցել ենք բազմաթիվ նահանջներ արտաքին քաղաքական ասպարեզում։ Այդ առումով ինձ համար անհասկանալի է, թե ինչ շարժառիթներով է առաջնորդվել վարչապետը նորանշանակ նախարարներ ընտրելիս։ Միայն համադրելով այն միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնք հակահայկական բանաձեւեր են ընդունել եւ միակողմանի ադրբեջանանպաստ փաստաթղթեր ընդունել, բավական է հասկանալու համար, թե այս 8 տարվա նախարարական գործունեությամբ ինչպիսի վնաս է հասցրել արտգործնախարարը։ Դա ե՛ւ Եվրամիության համապատասխան բանաձեւերն են, ե՛ւ Եվրոպայի խորհրդի ընդունած բանաձեւերը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը (ճիշտ է՝ վերջին երկու գագաթնաժողովների ժամանակ իրավիճակը շտկվել է՝ Վ. Կ.), բայց մինչ այդ ընդունվել է միակողմանի փաստաթուղթ։ Եվ արտգործնախարարությունը չի կարողացել Հայաստանը ներկայացնել այնպիսի շահեկան վիճակում, որ նույնիսկ ապրիլյան հարձակումն Ադրբեջանի կողմից միանշանակ քննադատության առարկա դառնա միջազգային հանրության կողմից։ Այսինքն՝ նույնիսկ այդ օրերին միջազգային հանրությունը հավասարության նշան էր դնում ագրեսորի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Հաշվի առնելով այդ, ինչպես նաեւ խայտառակ նշանակումները դեսպանի մակարդակում, երբ ոչ պրոֆեսիոնալները մինչեւ 2008թ. կազմում էին չնչին տոկոս, համեմատելով պրոֆեսիոնալ դիվանագետների հետ, իսկ հիմա հիսուն տոկոսից ավելին են, դրսից, դիվանագիտական փորձ չունեցող անձինք են, շատ հաճախ՝ պատահական, առհասարակ՝ Հայաստանի շահերը յուրովի մեկնաբանող մարդիկ, ցույց է տալիս Էդվարդ Նալբանդյանի վերաբերմունքը Հայաստանի առջեւ դրված խնդիրների նկատմամբ։ Այդ առումով ինձ համար տարօրինակ է, թե ինչու այլ ոլորտներում, որտեղ ձախողումները նույնպես տեսանելի են, իրականացվել է փոփոխություն, իսկ այս ոլորտում՝ ոչ։ Էլ չեմ ասում, որ Էդվարդ Նալբանդյանն ամենափակ աշխատող արտգործնախարարն է, շփումը ԶԼՄ-ների հետ խիստ սահմանափակ է, խտրականություն է դնում իր մամուլի ասուլիսներին լրատվամիջոցներին հրավիրելիս։ Թե ինչու ինքը շարունակեց պաշտոնավարել այսքանից հետո՝ բազմաթիվ հարցականներ է առաջացնում»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am