Կառավարության տեսլականի հետքերով
ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց . «Կառավարության որոշ դիրքորոշումներ կան, որոնք ցույց են տալիս, որ այս կառավարությունը չունի զարգացման տեխնիկա: Մասնավորապես մեր հարցադրմանը, թե երկրի թոշակառուները, որոնք թվով 463 հազար մարդ են, ի՞նչ հեռանկար կարող են սպասել թոշակի բարձրացման, մենք ոչ միայն պատասխան չենք ստանում, այլև ստանում ենք սոցապ նախարարի և ֆինանսների նախարարի հավաստիացումը, որ թոշակները չեն բարձրացվի։ Մինչդեռ, կառավարությունը պետք է ասի, թե ինչ է պատրաստվում անել։ Կարող էր, չէ՞, ասել, որ 3 տարում, 5 տարում կբարձրացնենք թոշակները, չեն ասում»։ Ինչպե՞ս կարող է կառավարությունը պրոֆեսիոնալ կառավարիչներ բերել կառավարություն այս աշխատավարձերով,ասաց նա. «Ի՞նչ է ասում վարչապետը։ Ասում է՝ չգիտեմ։ Սա ցույց է տալիս, որ կառավարությունը տեսլական չունի։ Որևէ լուծում, հեռանկար չի տալիս այս կառավարությունը։ Սա չի սիրում որևէ պատասխանատվություն ստանձնել։ Այս իշխանությունը չի ասում, թե որտեղ է ուզում հաջողել։ Մենք առայժմ տեսնում ենք կառավարություն, որը հեռանկար չի առաջարկում»։
