Մարզպետն ինքնագլուխ կանի՞
ԱԺ-ում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որտեղ ՀՅԴ-ն չի հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսանոց շեմը, և լուրերին, թե Շիրակի դաշնակցական մարզպետին կազատեն պաշտոնից ձախողման համար ,հայտարարեց . «Մարզպետի դերը ձայն ապահովելը չէ, մենք դրա համար չենք նշանակել մարզպետ, որ ձայն հավաքի :Մարզպետն ինքնագլուխ հրաժարական չի տա։ Կքննարկենք»։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ Շիրակում մարզպետը ռեսուրս է կիրառել. եթե կիրառեր, արդյունքներն այլ կլինեին։ Պարտությունը նորմալ է, քաղաքական պայքարում պարտություններ էլ պետք է լինեն»։ «ՏԻՄ ընտրությունները ստուգատես էին մեզ համար ԱԺ առաջիկա ընտրություններից առաջ: Մենք չենք համարում, որ ձախողել ենք, քանի որ համայնքապետերի մակարդակով մենք աճել ենք»,-ասաց նա:
