Նախարարը տեղյա՞կ է, որ տարածքներ վարձակալելու համար մեծ գումարներ են վճարում Արամ Հարությունյանին

Բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանը պետության հաշվին ահռելի գումարներ է աշխատում տարիներ առաջ սեփականացրած մի տարածքի հաշվին։ Դա Երեւանի կենտրոնում, գրեթե Հանրապետության հրապարակում՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հայարդնախագիծ» ընկերության տարածքն է, որը նա վարձակալության է տալիս տարբեր՝ այդ թվում եւ պետական կառույցներին ու մեծ եկամուտներ ստանում։ Օրինակ, միայն 2016թ. Ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից 127,2 մլն դրամ է հատկացնում այդ շենքում 2150 քմ տարածքի վարձակալման համար։ Այդ տարածքում են տեղակայված այդ նախարարության որոշ ստորաբաժանումներ։ Վարձակալությամբ այնտեղ տարածքներ է զբաղեցնում նաեւ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։ Ընդ որում, որոշ տեղեկությունների համաձայն, ֆիննախի համար իր շենքում նեղվածություն է առաջացել հատկապես նախկին նախարար Գազիկ Խաչատրյանի օրոք, երբ նա իր մեծաքանակ թիկնապահների եւ օգնականների համար նախարարության շենքում տարածքներ է ազատել։ Իսկ հիմա, երբ նոր կառավարությունն ու ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանը արդյունավետ կառավարման եւ նպատակային ծախսերի քաղաքականության մասին են հայտարարում, մենք փորձեցինք վերջինից պարզել, թե արդյոք վերանայվելո՞ւ են այս եւ նման այլ շռայլումները։ – Պրն Արամյան, տեղյա՞կ եք, որ ձեր ղեկավարած նախարարությունը տարածքներ վարձակալելու համար մեծ գումարներ է վճարում Ա. Հարությունյանին։ Փոխարենը, ըստ որոշ տեղեկությունների, նախարարության շենքում հարմարավետ սենյակներ էին հատկացվել Գագիկ Խաչատրյանի թիկնապահներին։ – Այո, տեղի խնդիր կա, բայց ես դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ դրան։ Ընդամենը գիտեմ, որ այդ շենքում են տեղակայված մեր որոշ ստորաբաժանումներ։ Բայց դուք ինձանից պահանջում եք մեկնաբանել իմ նախորդի աշխատանքը, մինչդեռ ես կարծում եմ, որ մենք պետք է խոսենք համակարգերի գործունեության մասին։ Ճիշտ չի, որ ես անդրադառնամ իմ նախորդի աշխատանքին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am