Սերժ Սարգսյանն իր ցանկությամբ երբեք չէր ազատվի իրեն բազում ծառայություններ մատուցած մարզպետից

Կարեն Կարապետյանի նշանակումից հետո մամուլն անընդհատ գրում էր, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժեշտ կտա պաշտոնին, քանի որ հիմա նոր՝ «մաքուր» մարդկանց բերելու կուրս են որդեգրել, եւ դա է պնդում նորանշանակ վարչապետը։ Նրա հեռացումը, անշուշտ, կարելի է համարել վարչապետի հաղթանակը, քանի որ Սերժ Սարգսյանն իր ցանկությամբ երբեք չէր ազատվի իրեն բազում ծառայություններ մատուցած մարզպետից։ Կյանքը ցույց է տալիս, որ բոլոր նման պատմությունները նրան միշտ ներվել են, մոռացվել, պատիժներն էլ, օրինակ՝ որդու, հարազատների կալանք, պաշտոնից հեռացում, եղել են ժամանակավոր եւ հիմնականում հասարակության աչքին թոզ փչելու համար։ Իշխանության «բարեհաճ» վերաբերմունքը, սակայն, հեշտ չի տրվել Սուրիկ Խաչատրյանին, նա ամեն անգամ ՀՀԿ-ի համար ձայներ է ապահովել Սյունիքում՝ մեկին վախեցնելով, մյուսին համոզելով, երրորդին կաշառելով։ Եվ այդ մեթոդները, որպես կանոն, աշխատել են։ Սյունիքը բոլոր մարզերի մեջ գրեթե միշտ իշխանությանը, Սերժ Սարգսյանին տվել է ամենածանրակշիռ ձայների քանակը, եւ իշխանությունն այս մարզում միշտ հաղթանակ է գրանցել։ Բայց ժամանակները փոխվել են, ՀՀԿ-ն կորցրել է իր վարկանիշը, եւ Լիսկայի գոյությունն արդեն կարող է ոչ թե օգնել, այլ՝ խանգարել։ Ըստ որոշ լուրերի, օդիոզների հեռացումը խիստ ժամանակավոր է լինելու՝ մինչեւ 2017-ի ընտրությունների  ավարտը։ Եվ նրանց հնարավորություն  է տրվելու ռեյտինգային ցուցակներով աշխատել եւ ձայն բերել հարազատ կուսակցությանը։ Կկատարեն այդ առաջադրանքը, ուրեմն կվերադառնան իշխանություն, չեն կատարի՝ կգնան թոշակի։ Ասում են նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, պարբերաբար գնում է արտերկիր բուժվելու, եւ պաուզան նրան չի խանգարի։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am