Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և առողջական խնդիրներ ունեցող բնակիչը ընկել է հատակին և նրան անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարան է ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության մայոր Դ. Դանիելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն նշված բնակարան է է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ ցուցաբերել են համապատասխան օգնություն և 45-ամյա Ալվինա Մարդիյանին հատակից տեղափոխել են անկողին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ Ա. Մարդիյանը հանկարծամահ է եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
