Պաշտոնից ազատելու որոշումն արդեն կայացրել Է
Ժողովուրդի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ճանապարհային՝ ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումն արդեն կայացրել է։ Ենթադրվում է, որ ոստիկանապետի համապատասխան հրամանը առաջիկա օրերին կհրապարակվի: Թերթը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխան: Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե հերքում Է այդ լուրերը։ Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է նաեւ այն փաստը, որ արդեն երկու օր է՝ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի հեռախոսն անջատված է, նրան գործընկերներն էլ չեն կարողանում գտնել։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
