Վրաստանն առաջին անգամ հրավեր է ստացել ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների ընթրիքին
Georgia Online-ի փոխանցմամբ՝ փետրվարին տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպումը, որի շրջանակներում Վրաստանն առաջին անգամ հրավեր է ստացել դաշինքի անդամ երկրների նախարարների ընթրիքին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին: «Վրաստանն առաջին անգամ հրավիրվել է դաշինքի անդամ երկրների նախարարների ընթրիքին։ Դա պաշտոնական ձևաչափերից մեկն է, որին մենք երբևէ հրավիրված չենք եղել, չի հրավիրվել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող որևէ երկիր։ Դա ժեստերից մեկն է այն մասին, որ մենք ակումբի անդամ ենք, մենք նրանց մասնիկն ենք»,- ասել է նա։Խիդաշելին հավելել է, որ տեղի է ունենալու նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ։
