Սերժ Սարգսյանը հաշիվ է պահանջել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` դատական համակարգում հերթական սկանդալն է հասունանում: Բանն այն է, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում «վերևի»«կոնտրոլի» տակ գտնվող գործերի «ցուցակներ» են միշտ եղել։ Այն գործերը, որոնք հայտնվում են նշված «ցուցակում», դատավորներն առանց ցուցումի չեն լուծում։ Դրանցով փող աշխատելը բացառվում է։ Բաղրամյան 26-ում, սակայն, բացահայտել են, որ նշված «ցուցակի» մեջ մտցվել են մի շարք «լևի» գործեր: Մեր տեղեկություններով` անցած շաբաթ Սերժ Սարգսյանը խիստ զրույց է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ, այնպես որ՝ Բաղրամյան 26-ից դուրս գալիս նա ընկճված է եղել: «Սիրտ չուներ բառ փոխանակելու, շատ անտրամադիր էր։ Թե ինչ է եղել, չգիտենք, բայց երևի լավ չի եղել»,-ասաց մեր աղբյուրը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
