Ո՞վ փորեց Սուրիկ Խաչատրյանի ոտքի տակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի՝ Սուրիկ Խաչատրյանի տիրապետման տարիները այսպիսով կարող ենք համարել պատմական անցյալ: Խաչատրյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի մարտից: Իհարկե, 2013-ի հունիսին նա ստիպված էր Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո հրաժարական ներկայացնել, սակայն 2014-ի սեպտեմբերին կրկին վերանշանակվեց նախկին պաշտոնում: Վերանշանակումը համընկավ «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանի տիրապետման տակից վերցնելու փուլի հետ: 2013-ի հունիսին մարզպետ էր նշանակվել հենց Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Բայց երբ 2014-ի հուլիսին Մաքսիմ Հակոբյանը ազատվեց «Զանգեզուրի ՊՄԿ» գլխավոր տնօրենի պաշտոնից, երկու ամսից նրա որդին եւս պաշտոնազրկվեց, եւ մարզպետի «աթոռը» վերադարձվեց Սուրիկ Խաչատրյանին: Ճակատագրի հեգնանքով Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում երեկ փոխարինած անձը կրկին Վահե Հակոբյանն է, սակայն նա առաջին Վահե Հակոբյանի հետ ոչ մի կապ չունի: Իսկ ո՞վ է նա. այս Հակոբյանն այն անձն է, որը 2014-ին, նշանակվելով «Զանգեզուր ՊՄԿ» վարչական գծով տնօրեն, Մաքսիմ Հակոբյանին «գահընկեց արեց» եւ ներկայումս ամբողջությամբ տիրապետում է կոմբինատը: Ու դա արեց Սերժ Սարգսյանի ու նրա երիտթեւի անունից: Վահե Հակոբյանի կարիերան սկսվել է 1996-ին ՀՀ ԱԱԾ-ում, երբ այդ գերատեսչությունը ղեկավարել է Սերժ Սարգսյանը: Վերջինիս ԱԱԾ ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո՝ 2000-ին, Վահե Հակոբյանը եւս աշխատանքից ազատվել է: Հետագայում նա մոտ տասը տարի աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ լինելով Սերժ Սարգսյանի «ներկայացուցիչը»: Թերեւս այդ գործը փայլուն կատարելու համար էլ նրան վստահվել է «Զանգեզուրի ՊՄԿ»-ն Մաքսիմ Հակոբյանից վերցնելու բարդ եւ պատասխանատու գործը, որը եւս նա ամբողջությամբ իրագործել է, ուստի այժմ էլ կարող է ստանձնել ողջ մարզի կառավարումը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am