Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից մեկ ամիս անց ուզբեկական մամուլում տեղեկություններ են հայտնվել նրա ավագ դստեր՝ Գյուլնարայի մասին: դեռ կենդանության օրոք, 2014-ին Իսլամ Քարիմովը նրան տնային կալանքի էր ենթարկել, մտավախություն ունենալով, որ դուստրը հեղաշրջում է կազմակերպում: «Комсомольская правда»-ն հենվելով ուզբեկական լրատվամիջոցների վրա հրապարակել է Գյուլնարայի նամակը, որը նա հրապարակել է Թվիթերում՝ այլ անվան տակ: Այսուհանդերձ, հնարավոր չէ ճշտել, թե նամակը հեղինակը Գյուլնարան է, թե ՝ ոչ:
Եթե հաստատվի, որ նամակի հեղինակը Գյուլնարան է, ապա սա երկրորդ դեպքը կլինի, ինչ նա հանրությանն է դիմում արգելավայրից, այդ դեպքում՝ հոգեբուժարանից: Նամակում Քարիմովան գրում է, թե իրեն զրկել են դստեր ներկայությունից եւ թույլ չեն տվել հոր թաղման արարողությանը: Նախագահի պաշտոնակատար Շավքաթ Միզիյոեւին նա անվանում է թագի պահակ:
«Երբեք չէի մտածի, որ դաժանությունը կհասնի նրան, որ ինձ թույլ չեն տա հրաժեշտ տալ հորս: Ուզում եմ գոռալ, բղավել, բայց ինչո՞ւ, ո՞վ է ինձ լսելու: Նորից կհայտարարեն, թե ես ազգի թշնամի եմ կամ ոսկորներս կջարդոտեն, դանդաղ կսպանեն, սրանից էլ ավելի դանդա՞ղ, էլ դանդաղը ո՞րն է»,- գրել է Գյուլնարան նամակում:
2014-ից Գյուլնարան տնային կալանքի տակ էր: Նրան արգելված էր անգամ տեսակցել երեխաների հետ: հոր մահից հետո նրան տեղափոխել են հոգեբուժարան:
Այս լուսանկարն արված է, երբ Գյուլնարան տնային կալանքի տակ էր: Այն ժամանակ նրա տեսաուղերջը հրապարակել էր BBC-ն:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից