Վստահություն են ուզում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը շնորհավորել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին և համոզմունք հայտնել, որ համատեղ համագործակցությունը կլինի արդյունավետ, անկեղծ ու բաց: Վարչապետը շնորհավորել է նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին՝ մաղթելով հաջողություն՝ հաշվի առնելով այն կարևորությունն ու դերը, որն ունի ՀՀ բանակը մեր կյանքում: Գործադիրի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորել է կառավարության անդամներին և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել մի շարք ոլորտների վերաբերյալ. «Առաջին հանձնարարականը գնումների վերաբերյալ է: Կառավարության նախորդ նիստում հանձնարարել էի քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություն: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ ֆինանսների նախարարին երկշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների մասնակի կենտրոնացման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ, ինչը պետք է հիմնված լինի հետևյալ կանոնների վրա. 1. Պարբերական սպառման բնույթ ունեցող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների գնումներն ամբողջությամբ պետք է իրականացվեն կենտրոնացված եղանակով, մասնագիտացված կառույցի կողմից՝ պատվիրատուների համախմբված պահանջարկի հիման վրա: Այդ գնումների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ: 2. Պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացը հարկավոր է դարձնել էլեկտրոնային, որտեղ պայմանագրի գծով ընդունման հանձնման ակտերը, վճարման հանձնարարականները կուղարկվեն, կստացվեն ու կհաստատվեն միայն էլեկտրոնային եղանակով»,-նշել է ՀՀ վարչապետը: Կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման հանձնարարականի հետ կապված ստացված կարծիքների և քննարկումների ամփոփման արդյունքում պարզ է դառնում, որ գնումների ապակենտրոնացման հետևանքով ունենք գնումներ ապահովող բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք գնման ընթացակարգերի պատշաճ ապահովման համար ունեն մասնագիտական գիտելիքների հետ կապված խնդիր: Միաժամանակ, ապակենտրոնացման պարագայում էականորեն թուլանում է պետական գնումների նկատմամբ հսկողությունը, ձեռքբերումների համար միասնական տեխնիկական ստանդարտների սահմանումը: «Հաջորդ հանձնարարականը պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ է: Մենք որոշակի ուսումնասիրություններ ենք կատարել և ելնելով դրանից, կարծում եմ, ակտուալ է հետևյալ հանձնարարականը: Հանձնարարում եմ՝ 1.Ընդունել ի գիտություն, որ պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության համար համարվում է գերակայություն և օրենսդրական նախագծերի տեսքով ներկայացվող նոր կարգավորումներում հաշվի առնել այս հանգամանքը: 2. Բնակչությանն այս ծառայությունները թե ժամանակի, թե տարածության, թե որակի առումով հնարավորինս մատչելի դարձնելու նպատակով ուսումնասիրել և արդարադատության նախարարություն ներկայացնել ձեր ղեկավարած գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ նկարագրելով յուրաքանչյուր ծառայության մատուցման գործընթացը և պահանջվող փաստաթղթերը: 3. Արդարադատության նախարարին՝ ամփոփել պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն: Որպես այլընտրանքային լուծում՝ առաջարկում եմ դիտարկել նաև որոշակի գործառույթներ մասնավոր հատվածին պատվիրակելու հնարավորությունը: 4. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ նշված խնդիրների լուծման նպատակով երկօրյա ժամկետում ձևակերպել առանձին հանձնարարականներ՝ նշելով կատարման պատասխանատուներին և ժամկետները: Մենք պետք է քաղաքացիների համար ստեղծենք առավել բաց, թափանցիկ հրապարակ, որտեղ նրանք պետական ատյաններից կարճ ժամկետում կստանան իրենց պատասխանները»,- ասել է Կարեն Կարապետյանը: Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների գործընթացները շատ դեպքերում անհարկի բարդ են և քաղաքացիների համար առաջացնում են ժամանակի և ռեսուրսների զգալի վատնում: Գործող համակարգը այնպիսին է, որ որոշակի ծառայություններ ստանալու համար անձը պետք է փաստաթղթեր ներկայացնի մի քանի մարմիններից: Մինչդեռ պետական մարմնի համար անհրաժեշտ տեղեկությունները կարելի է հասանելի դարձնել էլեկտրոնային կառավարման համակարգում, որի կայացման ուղղությամբ բավականին աշխատանքներ արդեն իսկ կատարված են: «Պետական կառավարման համակարգի պարզեցման և բյուջետային ծրագրերի ռազմավարական պլանավորման գործընթացի վերաբերյալ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարներին՝ 1. Տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ կառավարության այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով: 2. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ամփոփել ստացված առաջարկությունները և ներկայացնել իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների առաջարկ: Տարվա ընթացքում ներկայացվում են կառավարության 2600 որոշումներ: Կան բազմաթիվ որոշումներ, որոնք կարող են նախարարները տեղում լուծել: Մենք ուզում ենք վստահության կառավարման համակարգ ստեղծել, վստահել մեր թիմի անդամներին և ձևակերպել, թե որ որոշումներն են իրենք լիազորված կատարելու: Ամբողջն այստեղ կենտրոնացնելով՝ մենք արդյունավետ կառավարում չենք ունենա»,-նշել է կառավարության ղեկավարը: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը Գործադիրի հավանությանն է արժանացել Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագիրն ու միջոցառումների ցանկը: Ըստ այդմ՝ սահմանվում են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնց հիման վրա առաջիկայում պետք է իրականացվեն եկամուտների ապահովման վարչարարական աշխատանքները: Եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումները կոչված են ընդլայնելու հարկային և մաքսային մարմինների կարողությունները, որոնք առաջնահերթ կերպով կուղղվեն ստվերային շրջանառությունների բացահայտմանը, վերլուծությունների արդյունքում բացահայտված ռիսկային տնտեսավարող սուբյեկտների մոտ հարկային հսկողական ողջ գործիքակազմի կիրառմանը, մաքսային հսկողության խստացմանը: Նշված աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն համապատասխան միջոցառումներ հարկային և մաքսային հանցագործությունների կանխարգելման, դրանց խափանման և բացահայտման ցուցանիշների, ինչպես նաև պատասխանատվության կիրառման թափանցիկության բարձրացման ուղղությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը՝ ամրապնդելով երկրի տնտեսական անվտանգությունը, հետևողականորեն ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները, ինչպես նաև բարձրացնել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետությունը և ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության թափանցիկությունը: Անդրադառնալով ներկայացված որոշմանը՝ Կարեն Կարապետյան հետաքրքրվել է, թե արդյոք կա բիզնեսի ներկայացուցիչների արձագանքը նախատեսվող այս փոփոխությունների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ շատ դեպքերում կառավարությունը բիզնեսի առանձին շերտերին ուղղված որոշակի միջոցառումներ է ներգրավում՝ ստվերը կրճատելու, կանխատեսելիությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով: «Հաճախ չենք մտածում, թե դա ինչպես կանդրադառնա սպիտակ դաշտում աշխատող բիզնեսի վրա, որը կարող է բերել խնդիրների, քաշքշուկների ավելացմանը: Չորսօրյա ժամկետում գործարար շերտի հետ քննարկեք, որպեսզի չդառնա գլխացավ օրինապահ դաշտում աշխատող գործարարի համար»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը: Կստեղծվեն Քաղաքաշինության և Զբոսաշրջության պետական կոմիտեներ Արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի: Առաջարկվում է նաև զբոսաշրջության քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել զբոսաշրջության պետական կոմիտե` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում. նախատեսվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքից հանել և ընդգրկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կառուցվածքում: Գործադիրի որոշմամբ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և մաղթել արդյունավետ աշխատանք. «Հուսով ենք, որ նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման մեջ: Շնորհավորում ենք և ցանկանում ամենայն հաջողություն»: Կառավարությունն ընդունել է նաև Էդգար Գևորգյանին և Արմեն Կարապետյանին, համապատասխանաբար, ՀՀ քաղաքաշինության և ՀՀ առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների պաշտոններից ազատելու մասին որոշումներ: ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշում է ընդունվել Կառավարությունը հաստատել է Ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը: Համապատասխան որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: Ըստ այդմ՝ առաջնահերթությունները և աջակցման ձևերը կներառվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրերում՝ այդ մասով ապահովելով ոլորտի զարգացման նախադրյալները: ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով տրամադրված պետական արտահանման վարկի շրջանակում ՀՀ ՊՆ կարիքների համար ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ապահովման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Օրենսդրական նախաձեռնություններ Կառավարությունը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունումը կնպաստի ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավմանը, օրենքի խախտումների կանխմանը, բացահայտմանը և հետևանքների վերացմանը: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաև վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար: Բացի այդ, հստակեցվում և լրացվում են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր և չափանիշներ: Կառավարության հավանությանն է արժանացել «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի նպատակն է գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակների համար առանձին լիցենզիայի պահանջի վերացումը, ինչպես նաև պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը: Այսպիսով՝ նախագծերի ընդունման դեպքում բժշկական օգնության և սպասարկման որոշ տեսակների համար կնախատեսվի նաև լիցենզիայում նշված վայրից դուրս առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն: Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է իրականացնել Գյումրի քաղաքում գրանցված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեության պետական աջակցություն` դրանով իսկ խթանելով նորաստեղծ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ինովացիոն գործունեությանը, արտահանմանը, բնակարանային շինարարությանը: Կառավարության եզրակացության համաձայն, մասնավորապես, հիշյալ ուղղություններով տարվող պետական քաղաքականությունը ներկայումս իրականացվում է համապատասխան ոլորտները կարգավորող գործող օրենքներով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է ստեղծել բիզնեսին աջակցող մեխանիզմ և այդ նպատակով անհրաժեշտ է ձևակերպել շատ հստակ կանոններ՝ մրցունակ դաշտը և արդարացիությունը չխախտելու պայմանով: Այլ որոշումներ Գործադիրի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի զեկուցումը՝ ՀՀ կառավարության 2016թ. հունվարի 14-ի «ՀՀ կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» համապատասխան որոշման (08.01.2016–30.09.2016թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Ըստ այդմ՝ թվով 71 կետից բաղկացած հանձնարարականներից 2016թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կատարվել են 70-ը կամ 98.6%-ը: ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հանդեպ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 630,705.111 հազ. դրամ գումարի պարտքը վերջինիս կողմից ՀՀ պետական բյուջե փոխանցելու և նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 415,106.650 հազ. դրամ գումար հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Գործադիրը որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց N28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.252044 հա մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Հաշվի առնելով, որ ներկայումս առաջացել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը շենքային պայմաններով ապահովելու անհրաժեշտություն, կառավարությունը հաստատել է Երևանի Վ.Սարգսյան 3 հասցեի այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատերերի համար կառուցած շենքի ձեռք բերման գործողությունների ծրագիրը՝ նշված շենքում վերոնշյալ նախարարության աշխատակազմին տեղակայելու համար: Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 46,033.2 հազ. դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով: Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձել է նոր կառավարությունից ակնկալվող սպասելիքներին և հորդորել գերատեսչությունների բոլոր ղեկավարներին այդ ուղղությամբ համարձակ քայլեր իրականացնել: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am