Կարո Եղնուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացրած միջնորդությունը՝ մեկ միլիոն գրավի դիմաց Եղնուկյանին ազատելու վերաբերյալ: «Հետևյալ լղոզված պատասխանը, հավանաբար, կտան, որ դատարանը գտավ գրավի կիրառումն այս պահին աննպատակահարմար»,- դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ Եղնուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել և նրա երեք կետերին ավելացել է նաև չորրորդը: Առաջին պահանջով նա մեղադրանքն անհիմն է համարում, «Երկրորդ՝ գրավը մերժվեց, երրորդը, որ իշխանություններն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում, ընդհուպ մինչև խոշտանգում, քանի որ չեն թույլատրում հարազատներին տեսակցել: Իսկ չորրորդ՝ իրավունք չտվեցին ԱՄՆ կառավարության կողմից տրված երաշխավորագիր-նամակը հասնի դատարան»,-ասաց նա:
