Սիրիան մնում է կռվախնձոր
Սպիտակ տունը դեմ է հանդես գալիս Ռուսաստանի և Իրանի դեմ Կոնգրեսի առաջարկած պատժամիջոցներին, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով Կոնգրեսում իր աղբյուրներին: 2016 թվականին ներկայացուցչական պալատում օրենք է մտցվել Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին, որը ենթադրում է պաժամիջոցներ Բաշար Ասադի կառավարության աջակցման համար: Այն ընդունելու դեպքում սահմանափակումները առաջին հերթին կվերաբերվեն Ռուսաստանին և Իրանին: Ենթադրվում էր, որ օրենքը կընդունվի սեպտեմբերի վերջին, սակայն Սպիտակ տունը խնդրել է հետաձգել քվեարկությունը:
WP-ի տվյալներով՝ ներկայումս Սպիտակ տանը համարում են, որ նոր պատժամիջոցները կխանգարեն Սիրիայի կարգավորման հարցով ապագայում Ռուսաստանի հետ համագործակցմանը: Իսկ Իրանի դեմ պատժամիջոցները կլինեն Թեհրանի միջուկային ծրագրի պայմանավորվածությունների խախտում:
