«Գազպրոմը» չեղյալ է հայտարարել թուրքական ընկերությունների համար հատուկ զեղչը
Ռուսական «Գազպրոմը» 2016-ի հունվարի 1-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի խոշորագույն 6 ընկերությունների համար կիրառվող գազի գնի զեղչը։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմի» ներկայացուցիչներն ու թուրք գործարարները օրեր առաջ հանդիպել են ու քննարկել այդ հարցը։ Նշվում է, որ ռուսական կողմը հայտնել է, որ գազի գնի զեղչը օրակարգում կլինի, երբ երկկողմ հարաբերությունները կկարգավորվեն։
