Միանում են

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում  հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին:Հանդիպման ընթացքում քննարկվել են Վանաձորի  քաղաքապետի առաջիկա ընտրության ժամանակ քաղաքապետի թեկնածուի համատեղ պաշտպանության և երկու կուսակցությունների կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Այնուհետև «Հայկական վերածնունդ» և Լուսավոր Հայաստան կուսակցությունների` վերջին օրերի երկարատև բանակցությունների արդյունքները ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ավելի ուշ տեղի ունեցած ՀՎԿ կառավարման խորհրդի արտահերթ նիստի  քննարկմանը:Քննարկման արդյունքումՎերահաստատելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասրյանի մշտապես հնչեցրած թեզը, որ Հայաստանում պետք է ձևավորվեն իրական քաղաքական կոալիցիաներ, երբ դրանցում ընդգրկված քաղաքական ուժերը պետք է վճռորոշ ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա,

Հիմք ընդունելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախկինում արված հայտարարություններն առ այն, որ Հայաստանում անհրաժեշտ է ընդդիմադիր քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա,Հաշվի առնելով Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի ստացած  քվեների հարաբերակցությունը և նկատի ունենալով, որ ընտրությունների արդյունքում ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին ստացել են վանաձորցիների քվեների մեծամասնությունը,Հաշվի առնելով և հարգելով վանաձորցիների կատարած ընտրությունը ինչպես նաև կարևոր համարելով Հայաստանում փոփոխություններ կատարելու հրամայականը,«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում կայացրեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում  աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված  Քրիստ Մարուքյանի  թեկնածությունն, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am