Արտակարգ դեպք Երևանում` գեներալին պատկանող ռեստորանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 00:10-ի սահմաններում գլխի գագաթային շրջանի պատռված վերք, գանգուղեղային վնասվածք, սուբարախնոիդալ արնազեղում ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 բժշկական բրիգադը հիվանդանոց է տեղափոխել Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ, 27-ամյա Սիփան Հակոբյանին: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի ոստիկանության պահպանության բաժնի աշխատակիցները պարզել են, որ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Ռենեսանս» ռեստորանային համալիրում հարսանյաց հանդեսի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, որտեղից մի հոգու տեղափոխել են հիվանդանոց: Շենգավիթի ոստիկանները՝ Շենգավիթի ոստիկանության պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, պարզել են, որ Ս. Հակոբյանը էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել նշված ռեստորանային համալիրից: Արդեն ոստիկանները այցելելով ռեստորոն՝ ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի դասակի հրամանատար Զաքարյանի գլխավորությամբ, ռեստորանում ծեծկռտուք կատարելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի Վերխնիե Պոլյա փողոցի բնակիչ, ժամանակավորապես Երևան քաղաքի Արաբկիր 19 փողոցի 6-րդ շենքում բնակվող, 24-ամյա Տիգրան Գասպարյանին և Գեղարքունիքի մարզի Գագարինավան գյուղի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ավետիսյանին: Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ հարսանիքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Տ. Գասպարյանը ապակե տարայով հարվածել է Ս. Հակոբյանի գլխին: Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Ն. Ավետիսյանը աշխատում է «Մոնարխ» Բաց բաժնետիրական ընկերությունում՝ որպես հերթափոխի պետ: Իսկ «Ռենեսանս» ռեստորանային համալիրը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար «Լոնդիկ» մականվամբ Էդիկ Բարսեղյանին:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am