«Հո կաթողիկոս չի, որ 100 տարի աշխատի». Սեյրան Սարոյանը` Վիգեն Սարգսյանի մասին
ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դրական է գնահատում Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում: «Իրավունք»-ի հարցին` ինչո՞ւ ազգ-բանակ համակարգի ստեղծումը չէր սկսվում մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը, գեներալի խոսքով` մենք այս 25 տարիների ընթացում բանակ էինք սարքում: «Իսկ հիմա ազգ-բանակ միասին պետք է լինեն, որ գնանք առաջ: Բանակը միշտ առաջ է ընկել: Հիմա այնպես ենք ուզում, որ բանակ-ազգ հավասար զարգանան: Էն պետության բանակը, որն առաջ է ընկնում ժողովրդից, քանդվում է այդ պետությունը»: Մեր մյուս հարցին, թե կարծիք կա, որ Վիգեն Սարգսյանը չունի փորձ պաշտպանության ոլորտում, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, ինչպե՞ս է աշխատելու, Սեյրան Սարոյանն ասաց. «Հո կաթողիկոս չի Սեյրան Օհանյանը, որ 100 տարի աշխատի: Վիգեն Սարգսյանն իր կյանքն ու կարիերան սկսել է բանակից: Ինչ էլ չգիտի, կսովորի»:
