Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, Նեւադայի նահանգում ելույթ ունենալով ընտրողների առջեւ, հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու դեպքում կպահպանի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորությունը, հայտնում է NBC News-ը:
«Կարող եմ այսպես ասել՝ կարծում եմ, որ բոլորը կհամաձայնեն, եթե մենք մեր կողքին ունենանք Ռուսաստանին, որը մեզ հետ միասին կանգնեց եւ ԻՊ-ին դժոխք ուղարկեց»,- ասել է նա:
Ըստ որում՝ Թրամփն ընդգծել է, որ առայժմ չգիտի, թե իր նախագահության դեպքում ինչպիսին կլինեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները:
«Այստեղ ասում են, որ ես Պուտինին սիրում եմ: Ես Պուտինին չեմ սիրում, բայց եւ չեմ ատում: Տեսնենք, թե դա ինչպես կներգործի»,- հավելել է միլիարդատերը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից