Վերաքննիչ դատարանը մերժեց
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպանների Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նրա խոսքով, իրենք դատարանից այլ որոշում չէին էլ ակնկալում: Վճռի հրապարակման պահին Խանդոյանը դահլիճում չի գտնվել, քանի որ Խանդոյանը հեռացվել էր նիստերի դահլիճից, քանի որ նրա հայտարարությունը դատարանի կողմից դիտարկվել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գայլին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածով (Պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
