Ադրբեջանը պետք է ներողություն խնդրի.Freedom House

Արձագանքելով երկու ադրբեջանցի լրագրողների և նրանց ընտանիքների հասցեին հնչեցված մահվան սպառնալիքներին՝ «Freedom House» իրավապաշտպան, դիտորդական կազմակերպությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Ադրբեջանի կառավարության կողմից անկախ ԶԼՄ-ների անդադար հետապնդումը, լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց նկատմամբ հետաքննություն իրականացնելու ցանկության բացակայությունը խորացնում են անպատժելիության մթնոլորտը»,- Ռոբերտ Հերման, միջազգային ծրագրերի փոխնախագահ: «Լրագրողներ Սեվինք Օսմանքիզի և Այնուր Էլգունեշի հասցեին հնչեցված մահվան սպառնալիքները պետք է հրապարակավ դատապարտվեն կառավարության կողմից, հետաքննվեն, և պատասխանատու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-նշված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշված է նախապատմությունը, ըստ որի՝ 2016թ-ի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի «Մեյդան TV» լրատվական գործակալության լրագրող Սեվնիք Օսմանգիզին, ով բնակվում է ԱՄՆ-ում, հեռախոսազանգեր է ստացել՝ մահվան սպառնալիքներով իր և իր ընտանիքի անդամների հասցեին՝ կապված լրագրողի կատարած աշխատանքի հետ: Նույն օրը Բաքվում գործող մեկ այլ անկախ լրագրող՝ Այնուր Էլգունեշը, ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր՝ մահվան սպառնալիքներով «Մեյդան TV»-ի հետ համագործակցության համար: «Մեյդան TV»-ն ստիպված եղավ փակել իր Բաքվի գրասենյակը բազմաթիվ սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ: Վերջին 2 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունը ճանապարհորդելու արգելք է սահմանել «Մեյդան TV»-ի լրագրողների վրա: 2016թ-ի մարտին Ադրբեջանի կառավարությունը քրեական գործ է հարուցել «Մեյդան TV»-ի վրա, որը դեռ ընթացքի մեջ է: Ադրբեջանն «Ազատությունն աշխարհում-2016» և «Մամուլի ազատություն-2016» տարեկան զեկույցներում գնահատվել է որպես անազատ երկիր, մասամբ ազատ է ճանաչվել «Freedom of the Net 2016» զեկույցի շրջանակներում և ժողովրդավարության ցուցանիշի համար ստացել է 6,86 ինդեքսը 1-7 բալանոց գնահատման համակարգում, որտեղ 7 միավորը հնարավոր ամենավատ գնահատականն է ժողովրդավարության ասպարեզում ունեցած առաջընթացի համար»,-նշվում է «Freedom house» իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները. ադրբեջանագետ Հայ հասարակությունը արդեն 8 տարի է՝ պահվում է լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում․ փաստաբան Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ․ փաստաբան «Քանաքեռում հայտնաբերվել է թմրանյութի արտադրամաս». ՆԳՆ The Economist․ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը Արման Ծառուկյանը 9:3 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին Մայր Աթոռում Վեհափառի առաջնորդությամբ մատուցվում է Անդաստանի կարգ ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները․ ո՞վ որքա՞ն ձայն է ստացել Փաշինյանն այն մարդը չէ, ով կարող է առաջնորդել Հայաստանը նույնիսկ շատ ավելի կայուն ու հանգիստ ժամանակներում. Օսկանյա Британский премьер Стармер попытался прокомментировать заявления Дональда Трампа в свой адрес Վրեժխնդիր եղեք, ձեր էրեխու չլինելու պատասխանն ո՞վ պիտի տա․ Առուշանյան Пентагон ведет подготовку многонедельной наземной операции в Иране Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին Որքան ձայն է ստացել Փաշինյանը․ ՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս պահին Բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը. Իրանագետ Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Այսօր Ծաղկազարդ է․ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ Փաշինյանի ֆեյք աջակիցները. «Փաստ» Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ Իրանը շտապ կարգով դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը. Tasnim Իշխանություններն ամեն ինչ անում են, զզվացնում են, որ արցախցին գնա Հայաստանից․ Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am