Պերմյակովը մյուս զինծառայողներից չի տարբերվել. Դաշին
Ավետիսյանների սպանության մասով այս պահին ցուցմունք է տալիս գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Դաշինը: Ինչպես հայտարարեց՝ Պերմյակովը մյուս զինվորներից երբեք ոչնչով չի տարբերվել, տարօրինակ պահվածք չի ցուցաբերել: Նա իմացել է Պերմյակովի դասալքության մասին և ձյան վրայի հետքերով փորձել գտնել նրան այլ հրամանատարների հետ, սակայն հետագայում կորցրել են հետքը: Նրանք տարել են նաև շուն, որը հետքերով գնացել է դեպի բարձրահարկ շենքեր, այնուհետև փոխել է ուղղությունը: Կարճ ժամանակահատվածում ժամանել են ոստիկանները ու հայտնել, որ այսուհետ ոստիկանությունը կշարունակի փնտրել նրան, ու իրենց հետ են ուղարկել զորամաս:
