Աուդիտ՝ 5 մլն դրամ-ի դեպքում

Խորհրդարանում մեկնարկեց Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի քննարկումը, որի հիմնական զեկուցողն է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նախ նշեց, որ այս օրինագիծը Կառավարությունում ամենաշատ քննարկվածներից է՝ քննարկումներ եղել են հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների և այլնի հետ: Նախարարի որակմամբ՝ այս նախագիծը գտնվում է քաղհասարակության շահերի կիզակետում: «Նախագծի սկզբունքն այն է, որ անհարկի չմիջամտենք ՀԿ-ների գործունեությանը, միևնույն ժամանակ պատշաճ կերպով ձեռքը պահենք զարկերակի վրա: Գործող կարգով ՀԿ-ն շահույթի ստացում չհետապնդող կամ ստացված շահույթը մասնակիցների մեջ չբաշխող, այլ կերպ ասած, ոչ առևտրային կազմակերպությունների միավորման տեսակ է, այսօր նախագծով առաջարկվում է, որ ՀԿ-ների անդամ կարող են լինել ինչպես քաղաքացիներն, այնպես էլ իրավաբանական անձինք: Հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնվել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կարող են ստեղծել կամ էլ մասակից լինել առևտրային կազմակերպության»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը ներկայացրեց, որ կազմակեպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում իրավաբանական անձանց պարզապես պետք է տեղեկացնել, այլ ոչ թե փոխել կանոնակարգը: Փոփոխությամբ ՀԿ-ներին հնարավորություն է տրվում ոչ միայն ունենալ անդամներ, այլ կարող են ունենալ նաև շահառուներ, ինչպես նաև կարող են ներգրավել կամավորների: Հովհաննիսյանը կարևորեց նաև ՀԿ-ների գործունեության հաշվետվության հետ կապված փոփոխությունը: «Գործող օրենքն այս հարցն առհասարակ չի կարգավորում, և հարց է, թե գործունեության որ հատվածին վերաբերող մասերով պետք է հաշվետվություն ներկայացվի: Այժմ ամրագրվել է, որ եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները, ապա կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր հաշվետվության համար նախատեսված կայքում հրապարակել իր հաշվետվությունը, իսկ չներկայացնելու դեպքում կլինի վարչական պատասխանատվություն: Ինչպես նաև, եթե հաշվետու տարում ՀԿ-ն, որը հանրային ռեսուրսներից կազմված մուտքերը հասնում է մինչև 5 մլն դրամ, ապա պետք է ենթարկվի աուդիտի»,- շարունակեց նախարարը:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am