«Հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն էլ հանեցինք». Գագիկ Ջհանգիրյան

«Ծանոթացել եմ նախագծին, հիմնավորումներին, և լավ է, որ հասարակական կազմակերպությունների  հետ կապված բազմաթիվ մտահոգություններ է  այս նախագիծը  վեր հանում»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում  Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։ Նա Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, մեր երկրում ո՞րն է այն մարմինը, որ մաքուր, հանրային շահերով  պետք է դատարան հայց հարուցի։ «Դուք հիշում եք, եթե չեմ սխալվում, 2014 թվականին մենք վարչական վարույթում, քաղդատ վարույթում փոփոխություններ  էինք իրականացնում, ես էլ կողմ էի, որ հասարակական կազմակերպություններին մենք այդպիսի լիազորություն չտանք՝ մտածելով, որ մենք սահմանադրական փոփոխություն ենք իրականացնում, և Դատախազության պետական շահի հարուցման լիազորությունը, ի վերջո, կձևակերպվի՝ հանրային շահի պաշտպանության նպատակով հայցի հարուցում դատարան, որը բնորոշ է արևելյան Եվրոպայի, Մերձբալթյան երկրների շատ դատախազություններին։ Հիմա մենք հոնքը շտկելու փոխարեն՝ աչքն էլ հանեցինք, Դատախազության այդ լիազորությունը ոչ միայն թողեցինք նույնը, այլև ավելի նեղացրեցինք։ Այսինքն՝ հանրային շահի պաշտպանության հայցով մեր երկրում որևէ  պետական մարմին պե՞տք է դատարան այդպիսի հայց  հարուցելու իրավունք ունենա , թե՞ ոչ»,- դիմելով նախարարին՝ հարցրեց  Գ. Ջհանգիրյանը։ Ա. Հովհաննիսյանը ի պատասխան նշեց.  «Կարծում եմ՝ միանգամից որևէ մի երկիր սրան չի գնացել, և հասարակական կազմակերպություններին իրենց շահառուների իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք չի վերապահվել։ Որևէ պետական մարմնին ընձեռելու հետ կապված՝ մտածելու հարց է,  արդյոք պետական մարմինները հանրային շահի պաշտպանության տեսանկյունից ամբողջությամբ կարո՞ղ են այդ գործառույթն իրենց վրա վերցնել ու պատշաճ իրականացնել։ Մաքուր ծավալով, բացարձակ ամբողջական, չեմ կարծում, որ որևէ պետական մարմնի պետք է այդ լիազորությունը ընձեռել։ Դեռ վերջնական դիրքորոշումս ձևավորված չէ այս կապակցությամբ»,- նշեց նախարարը։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am