Հարությունյանի նորությունը
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Քաղաքաշինության նախարարության փոխարեն ստեղծել Քաղաքաշինության պետական կոմիտե: Իսկ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությանը կից՝ Զբոսաշրջության պետական կոմիտե: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախագիծը ներկայացնելուց հայտարարեց, որ երկու հարցն էլ պետք է լուծվի Սերժ Սարգսյանի հրամանագրով: Հարությունյանը հիշեցրեց, որ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ կառավարությանն առընթեր մարմիններ այլևս չեն լինի, կլինեն միայն կառավարությանը ենթակա։ «Այս անցումային փուլում կոմիտեներին տրվում են ճյուղային քաղաքականության մշակման իրավասություններ, բայց ոչ որոշումներ կայացնելու: Ապագայում բոլոր գերատեսչությունները կենթարկվեն կամ վարչապետին, կամ նախարարություններին»,- ընդգծեց Հարությունյանը:
