ՀՀԿ-ն նոր ,թարմ արյուն է ուզում
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը հայտարարեց. «Կարիք կա նոր, թարմ արյան, նոր աշխատանքի` նոր թիմով, որի մասին խոսել էր դեռ հանրապետության նախագահը փետրվարի 12-ի նիստում:Եվ՛ կառավարության կազմում, և՛ նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում գործադիր կազմում փոփոխությունները չեն բացառվում»: Հարցին` արդյո՞ք ՀՀԿ-ի համագումարում Կարեն Կարապետյանն իր թիմով համալրելու է ՀՀԿ-ի շարքերը, իսկ վարչապետը զբաղեցնելու է նաև ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ես կոռեկտ չեմ համարում մինչև համագումարի օրակարգի հաստատումը ներկայացնել իմ գնահատականները»: «Իսկ թե պարոն Կարապետյանը կմտնի՞ ՀՀԿ, չի՞ մտնի… ո՛չ մտնելուց զարմացեք, ո՛չ էլ չմտնելուց»,Շարմազանովը հորդորեց սպասել:
