Մարդիկ դեմ չեն
«Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո կարևոր պահ է ստեղծվել քաղաքական ուժերի համար։Եթե քաղաքական ուժերն ուզում են որևէ փոփոխություն անել, ապա Վանաձորում դրա հնարավորությունը ստեղծվել է: Այն քաղաքական ուժերը, որ անցել են այդ արգելքն ու ունեն ավագանու անդամներ, կարծում եմ՝ պետք է մի կողմ դնեն տարբեր հաշվարկներ, որոնք կապված են ապրիլյան ընտրությունների հետ, ու կարող են այդ փոփոխությունն անել»,-Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Ոչ իշխանական քաղաքական ուժերն անցել են, ու իշխող քաղաքական ուժը միանձնյա չի որոշում՝ ով է նշանակվում քաղաքապետ: Մի պահ է ստեղծվել, որ ոչ իշխանական ուժերը կարող են գնալ մի քայլի և փոփոխություն անել։ Դրա համար ԲՀԿ-ն հստակ ասել է, որ պատրաստ է միանալ ոչ իշխանական ուժերի միասնական կարծիքին, եթե դրա ռեալ նախապայմանները կան, կա կոնսոլիդացիա, ու սա կարող է հիմք հանդիսանալ՝ ապրիլյան ընտրություններից առաջ գնալու ու նման կոնսոլիդացիա ցույց տալու»,-ասաց նա: « ՏԻՄ ընտրություններում ժողովուրդն իշխանությանը տվեց 30-33 տոկոս ձայներ: Ոչ իշխանական տարբեր մարդ-կուսակցություններ ապացուցեցին, որ ստանալ ժողովրդի ձայներ՝ առանց տեղական կառույցների, դատապարտված է, ու մարդը, որին անընդհատ ցույց են տալիս Հ1-ով, տարբեր ալիքներով, ասում էին՝ ռեյտինգը չգիտեմ՝ ինչքան է, եկավ ապացուցեց, որ դա քվե չի դառնում։ Կյանքը ցույց տվեց, որ ժողովուրդը ձայն է տալիս այն կուսակցություններին, որոնք ունեն կենսագրություն, գաղափարներ»,ասաց նա: «Մեր երկրում պետք է մթնոլորտի փոփոխություն լինի։ Որպես մասնագետներ՝ մենք դեմ չենք, մենք մեր կարծիքն ունենք, քվեարկությանը հավուր պատշաճի կմասնակցենք, բայց կարծում ենք՝ պետք է գնալ, ինստիտուտները կայացնելուն զուգահեռ, արմատական, խորքային փոփոխություններ անելու ճանապարհով»,-Անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամների և նախագահի ընտրության հարցին նշեց Մ. Մելքումյանը:
