Մեր կուսակցության անունը «Լուսավոր կետեր» չի.Մարուքյան

ԱԺ-ում այսօր շարունակվեց ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածության հարցը: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե չէր ցանկանում ելույթ ունենալ, սակայն նախորդ ելույթներում անդրադարձ եղավ նաեւ իրենց կուսակցությանը եւ այդ պատճառով ասելիք ունի. «Երկար ժամանակ կար այն միֆը, թե ԿԸՀ-ում  նկարչությամբ են զբաղվում, սակայն հիմա հասկացա՝ եթե ՏԸՀ-երում ունես մարդ ու պահում են ձայնը, այդ միֆը գոյություն չի ունենում այլեւս: Որտեղ որ մենք մասնակցել ենք, ունեցել ենք վստահված անձինք, մեզ ուղղված ձայները եկել, հասել են տեղ, այլ բան է, որ ՀՀԿ-ի ձայները շատ են եղել՝ դա այլ քննարկման առարկա է՝ միգուցե նրանց շատ են սիրում կամ վարչական ռեսուրս է եղել, կամ փող են բաժանել»: Էդմոն Մարուքյանը հորդորեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին ավելի մեղմ լինել: «Մեր հարգարժան գործընկեր Հովհաննես Սահակյան, մեր կուսակցության անունը «Լուսավոր կետեր» չի: Չգիտեմ՝ որտեղից էր այդ վատ տրամադրվածությունը: Քաղաքական տեսանկյունից ճիշտ է, որ մենք իրար նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերենք: Ես, օրինակ, երբեք Հանրապետական կուսակցությանը չեմ ասում «Հանրապետական կետեր» »,-ասաց նա: «Կոչ եմ անում նաև գնահատականներ չտալ Սիսիանում քիչ ձայն հավաքած  թեկնածուին:Հրճվանքով ասում էր, որ Սիսիանում մի խիզախ կին՝ Սրբուհի Գրիգորյանը, առաջադրվել էր և ընդամենը 173 ձայն տարել: Մեզ ասում էր՝ էդ եք դուք: Այն մարդիկ, ովքեր այդ ոճով խոսում են ընտրությունների մասին և իրենց կյանքի ընթացքում էդպիսի ընտրակարգով ընտրությունների մասնակցած չկան, ես առաջարկում եմ մի անգամ առաջադրվեք ու եթե 100 ձայն ավելի կստանաք առանց փող բաժանելու, նոր իրավունք կստանաք այդպես խոսել այդ միջավայրում այդքան ձայն հավաքած մարդու մասին, որտեղ ոչ մի կարգուկանոն չի աշխատում»,-ասաց նա:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am