Ժողովրդի աչքում ԿԸՀ կազմը ընտրակեղծարարության խորհրդանիշն է.Լ.Զուրաբյան
«Ժողովրդի աչքում ԿԸՀ կազմը ընտրակեղծարարության խորհրդանիշն է, իսկ Մուկուչյանին գլխավորած հանձնաժողովին տվել է թվանկարչության ոչ պատվաբեր կոչումը:ԿԸՀ-ն ընտրություններին դառնում է կույր, խուլ ու համր: Պարոն Մուկուչյան, դուք պատասխանատվություն եք կրում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ արդյունքների կեղծման համար: Ընտրական համակարգային կեղծման արդյունքում ժողովուրդը կորցրել է հավատը ընտրական ինստիտուտի նկատմամբ: Դրա համար Սասնա ծռերի զինյալ գործողությունը ստացավ այսքան լայն աջակցություն»,-ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: « ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ ուժերը պարբերաբար ռոտացիոն կարգով հայտնվել են ընդդիմության շարքերը ու իշխանությունների հետ հանցավոր օժանդակությամբ ընտրությունները վերածել ձայների գնման աուկցիոնի, ընտրողների ձայները մեջ-մեջ արել: Հիմա եկել, մեծ-մեծ խոսում են ինչ-որ քաղաքական աշխատանքի մասին, որը եղել է պարզագույն առուծախ, որ քրեորեն պատժելի արարք է»,-հայտարարեց նա և հավելեց , որ իրենք հեռու են այն մտքից, որ Տիգրան Մուկուչյանը գլխավոր պատասխանատուն է ընտրակեղծարարության. «Սակայն օժանդակելու մեղավորությունից ձեզ չի փրկում: Մենք չենք մասնակցելու քվեարկությանը՝ եթե մասնակցեինք, ապա դեմ կքվեարկեինք»:
