Խոշոր վթար գերեզմանների մոտ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Դավիթաշենի գերեզմանների ճանապարհին, բախվել են Mercedes մակնիշի 29 ՍՏ 434 համարանիշի և Mercedes մակնիշի 99 ZZ 696 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Բախման հետևանքով սպիտակ գույնի Mercedes-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու էլեկտրասյանը։ Վարորդներն այս պահին սպասում են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


