Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Նիգավան գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան գյուղի մոտ 8 ընտանիք՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նիգավան գյուղ մտնող խաչմերուկը։ Բողոքի ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում արդարացիորեն բարձրաձայնում էին. «Ո՞վ է տեսել մի քանի տարի կարուսել նստես։ Դատավորների պնդաճակատության արդյունքում ողջ գյուղը դիվադադար են արել։ Առաջին ատյանի դատարանում կարողանում ենք ապացուցել մեր անմեղությունը, որտեղ դատական քննությունը անցել է օբյեկտիվ և արդար, սակայն, չգիտես ոնց, վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործը 180 աստիճան շուռ են տալիս։ Մենք չէինք դիմի այս ծայրահեղ միջոցին, սակայն արդեն համբերության բաժակը լցվել է։ Մեր հույսը նորընտիր վարչապետն է, ով, կարծես թե, պայքար է սկսել հուռի բարքերի դեմ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի համանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Վերջիններս բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցում են, որպեսզի ճանապարհը բացեն՝ խոստանալով, որ նրանց բարձրաձայնած խնդիրը իրենք կտեղեկացնեն համապատասխան մարմիններին, սակայն այս պահին գյուղացիները հրաժարվում են ճանապարհը բացել։ «Ես՝ Օնիկ Շահբազյանս, Սովետաշենի ավտոշուկայից ավտոմեքենա եմ գնել գյուղացիների գումարի դիմաց, իսկ հետո մեքենան դրել եմ վաճառքի, որպեսզի ստացված գումարը հետո բաժանվի այդ 8 ընտանիքների միջև։ Սակայն 40 օր անց հարկադիրից ստանում ենք գրություն, որ մեքենան պիտի վերցվի կալանքի։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում տեղեկանում ենք, որ այդ մեքենան, ումից որ գնվել է, ինքն էլ գնել է ուրիշից՝ գումարը մաս-մաս վճարելու պայմանագրով։ Սակայն նախկին տերն ասում է, որ իրեն գումար չեն տվել և գործարքը շինծու է։ Չգիտես ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշում է, որ մեքենան պետք է հետ վերադարձվի։ Որոշումը բողոքարկվում է վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարում է, այսինքն՝ որ գնորդը՝ ես, բարեխիղճ եմ, օրինական ճանապարհով մեքենան գրանցվել է իմ անվամբ։ Այնուհետև մեքենայի նախկին տերը դիմում է Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչի բողոքը բողոքարկելու, սակայն դեռ չստացած վճռաբեկի որոշումը, մի նոր հայցով մտնում է առաջին ատյանի դատարան, իբր այդ մեքենան հանդիսանում է գրավի առարկա, և իրավունք չունեին ինձ վաճառելու։ Սակայն ի՞նչ գրավի մասին է խոսքը, երբ կալանք չկար դրված, և Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը մի մուրճի հարվածով որոշում է, որ մեքենան գրավի առարկա է, իսկ երբ մենք հարց ենք բարձրացնում, որ կա՞ արդյոք փաստաթուղթ, որ մեքենան գրավի առարկա է, վերաքննիչ դատարանը, նայելով գործին, ասում է, թե բավարար հիմքեր չես բերել, և առաջին ատյանի որոշումը թողնում է անփոփոխ։ Մի՞թե կարելի է նման դատ անցկացնել։ 2 տարի է, որ մեքենան կալանքի տակ է պահվում անհիմն կերպով։ Հիմա մեր արդար բողոքն է, որ մեր ձայնը հասցնենք վարչապետ Կարեն Կարապետյանին ու Արդարադատության նախարարությանը»,-ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Օնիկ Շահբազյանը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am