Կոռուպցիոնե՞ր. Կրեմլը պարզաբանումներ է ակնկալում
Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ պարզաբանումներ կտա իր արտահայտությունների կապակցությամբ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ադամ Շուբինը, որը զբաղվում է Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցներով, BBC-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «կոռուպցիայի մարմնավորում»: «Պետության ղեկավարի հասցեին նման վիրավորանքներն անհիմն են, դա այնքան ակնհայտ է, որ, ակեղծ ասած, դժվարությամբ է որևէ վերլուծության ենթարկվում: Մեզ համար դա բացարձակապես անհնար է նույնիսկ պատկերացնել, ես անկեղծ կասեմ, որ եթե ես, օրինակ, նման վիրավորանք թույլ տայի ԱՄՆ նախագահի հասցեին, ինձ կհեռացնեին»,- հայտարարել է Պեսկովը:
