Նախարարները նախընտրում են իրենց խնայողությունները պահել դոլարով

«168 ժամ»-ը գրում է.«ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը դեռևս չեն լրացրել գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։ Փոխարենը՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված են այս պաշտոնյաների 2015 թվականի տարեկան հանձնարարագրերը, որը նրանք լրացրել են՝ այլ պաշտոն զբաղեցնելու ժամանակ (Սուրեն Կարայանը՝ որպես տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար, Վարդան Արամյանը՝ որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ)։ Այս անձինք միլիոնատերեր չեն, և դրամական միջոցների չափի առումով քիչ կհետաքրքրեն լրագրողներին։ Սակայն տնտեսական բլոկի այս 2 նախարարների հայտարարագրերում կա մի ուշագրավ հանգամանք՝ երկուսն էլ նախորդ տարվա ընթացքում «թեքվել» են դոլարի կողմը։ Այսպես, էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը 2015 թվականի սկզբին հայտարարագրել է 22.5 մլն դրամ դրամական միջոցներ (այլ արժույթներով դրամական միջոցներ չի ունեցել)։ Իսկ տարվա վերջին հայտարարագրել է 52 հազար դոլար (ՀՀ դրամով պահվող միջոցներ չի հայտարարագրել)։   Այսինքն՝ Սուրեն Կարայանն իր դրամային խնայողությունները փոխարկել է դոլարի։ Վարդան Արամյանն ավելի «բարդ», բայց արդյունավետության տեսանկյունից՝ ավելի ճիշտ ճանապարհ է ընտրել։ 2015 թվականի սկզբին նա հայտարարագրել է 16 մլն դրամ և 10 հազար դոլար։ 2015-ի վերջին՝ ընդամենը 1 մլն դրամ (դոլարային միջոցներ չի հայտարարագրել)։ Արամյանը տարվա ընթացքում, ըստ հայտարարագրի, շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել։ Իսկ ի՞նչ է «պատահել» նրա դրամական միջոցների հետ։ Ոչինչ. Պարզապես Արամյանը դրանք հանձնել է՝ որպես փոխառություն։ Տարվա սկզբին Վարդան Արամյանն ունեցել է 3 մլն դրամ հանձնած փոխառություն, որը տարվա ընթացքում ետ է վերադարձվել։ Իսկ տարվա վերջին հայտարարագրել է արդեն 52 հազար դոլար հանձնած փոխառություն։ Այսինքն՝ Վարդան Արամյանն իր հաշվին եղած դրամական միջոցներն ու ետ ստացած 3 մլն դրամը փոխարկել է դոլարի և հաշվին առկա 10 հազար դոլարի հետ միասին՝ ներդրել բանկում՝ որպես դոլարային ավանդ (ամենայն հավանականությամբ)։ Այսինքն, ֆինանսների նախարարը փողը չի «քնեցրել», և արդյունքում՝ 2015 թվականի ընթացքում ուներ 817 հազար դրամ՝ որպես փոխառության դիմաց ստացված տոկոս կամ հատուցում։ Իհարկե, այստեղ որևէ վատ բան չկա. յուրաքանչյուրն ազատ է որոշելու՝ որտե՞ղ, ի՞նչ արժույթով պահել խնայողությունները։ Պարզապես հիշեցնենք, որ տնտեսական բլոկի պատասխանատուները մշտապես կոչ են արել ՀՀ քաղաքացիներին՝ խնայողությունները պահել ազգային արժույթով»,–գրում է թերթը։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Թույլ ու ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա uպառնալիք, որ Հայաստանը հայտնվի աշխարահաքաղաքական բшխման կիզակետում․ Արամ Վարդևանյան Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք Նկատե՞լ եք, Նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում Գերությունից ևս 175 զինծառայող և 7 քաղաքացիական անձ է ազատվել. ՌԴ ՊՆ Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները․ Բաղայի Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև բանակցությունները պաշտոնապես սկսվել են․ Թրամփ ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի ականազերծման գործընթացը․ Թրամփ Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am