Ոչխարների նկատմամբ սեր ունեցող մարզպետը
Նոր կառավարության ձևավորումից հետո խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում սպասվում է Սյունիքի, Արարատի և Արմավիրի մարզպետերի փոփոխություն: Այս փոփոխությունների ֆոնին նորից սկսել են վերհիշել նրանց հետ կապված ակնառու դեպքերն ու զրույցները: Արմավիրի մարզում բոլորը գիտեն, որ Աշոտ Ղահրամանյանը թանկարժեք նվերների սիրահար է. նա իր ենթակաների միջոցով գումար ու թանկարժեք նվերներ է պահանջում: Հայտնի է, որ այս մարզում հենց Ղահրամանյանն է ձևավորել ավանդույթ, ըստ որի, տոներին բոլոր դպրոցների տնօրեններն ու գյուղապետերը պետք է գումար հավաքեն և հասցնեն մարզպետին: Իսկ այն գյուղերում, որոնց ղեկավարները դժվարանում են գումար փոխանցել, կարող են ոչխար նվիրաբերել. սա հատկապես արվում է այն վայրերում,որտեղ եզդիական համայնքը առավել մեծ է: Խոսակցություններ կան,որ վերջերս նման մի առիթի ժամանակ այնքան ոչխար է հավաքվել, որ նույնիսկ խոսում էին այն մասին, թե մարզպետը կարող է ֆերմա հիմնել:
