Երբ կուղարկվի՞ համաներման նախագիծը
«Ժողովուրդ»-ը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մինչև հոկտեմբերի 23-ը խորհրդարանին պետք է ներկայացնի իր ծրագիրը։ Այն ԱԺ-ին ներկայացնելուց հետո հինգ օրվա ընթացքում պետք է քննարկվի և քվեարկության դրվի։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխանությունները ծրագրել են անկախության 25-ամյակին նվիրված համաներման նախագիծը խորհրդարան ուղարկել կառավարության ծրագրի քննարկումներից հետո։ Ժամանակագրությամբ ստացվում է, որ դա կարող է տեղի ունենալ Նոյեմբերի սկզբին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին նախատեսված է ՀՀԿ համագումարը։ Չնայած պաշտոնական աղբյուրներն առանձնապես չեն հերքում, որ առաջիկայում համաներում է հայտարարվելու, սակայն միաժամանակ խուսափում են ժամկետներ նշելուց՝ գիտակցելով որ նախընտրական շրջանում ենք գտնվում, և ակնհայտ է, որ իշխանությունները կցանկանան, որպեսզի համաներման նախագիծը ընտրություններին հնարավորինս մոտ լինի, որ ձայներ հավաքեն»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
